Կարգեր
Հայոց Լեզու

Պատրաստվում ենք Մեդիաուրբաթին

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Միասնական կատարում. ազգային ամանորյա երգ «Բասեն բարի»
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի․․

Բասեն-գավառ

դոմբարի-Թմբուկի ձայն

Միասնական կատարում- «Նոր տարի»

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

անդաստան-Դաշտ

չերկմտիք-չկասկածող

Հեղինակ՝ Gegham Tigranyan

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 8-6 դասարան

Թողնել մեկնաբանություն