Կարգեր
հասարակություն

Ավանդական հասարակություն Հնդկաստան-Չինաստան



Կազմել նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Հնդկաստանի, Չինաստանի ժամանակագրությունը:

Հնդկաստան

16-րդ դարից սկսած ՝ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում ՝ Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք հետաքրքրված էին Հնդկաստանի հետ առևտրով, գրավեցին իշխանությունը թերակղզու մասնատված թագավորություններում և սկսեցին պայքար Հնդկաստանում գաղութներ հիմնելու համար:

Չինաստան

Մանչուների արքայատոհմ (Ցին) (1644-1912)

Մանչիների կողմից կազմավորված տոհմը, պետական կառուցվածքի տեսակետից, ավելի շատ չինական էր, քան բոլոր մյուս տոհմերը, որոնք նախկինում ստեղծվել էին զավթիչների կողմից: Օկկուպանտները որդեգրել էին կառավարման բացարձակապես բոլոր չինական ավանդույթները:

Համեմատել նոր ժամանակների Հնդկաստանը և Չինաստանը

Հնդկաստան
Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից:
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը:
1600 թ․ – հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թ․ – Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թ․ – ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թ․ – բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան

1644 թ․ – մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թ․ – սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թ․ – Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թ․ -, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թ․ – սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թ․ – ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թ․ – Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թ․ – սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թ․ – ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թ․ – սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թ․ – փլուզվեց Ցին կայսրությունը:

Ներկայացնել հետաքրքիր փաստեր 21-րդ դարում Հնդկաստանի, Չինաստանի մասին:

1. Բնակիչների թվի առումով Հնդկաստանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը:
2. Հնդկաստանի ազգային արժույթը ռուփին է:
3. Մեկ տարվա ընթացքում սպանությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այս նահանգում:
4. Հնդկացիների մեծ թվաքանակը ապրում է օրական 2-3 դոլարով:
5. Հնդկաստանի բնակիչների մոտ 35% -ը աղքատ քաղաքացիներ են:

Հեղինակ՝ Gegham Tigranyan

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 8-6 դասարան

Թողնել մեկնաբանություն