Կարգեր
Գրականություն 9-6

Արատեսի ռազմամարզական ճամբարը

Ես երեք օրով գնացի Արատես դպրոցի ռազմամարզական ճամբարին։ Երբ տեղ հասանք, տեղավորեցինք մեր իրերը տնակներում, ապա նախաճաշեցինք։Նախաճաշելուց հետո մեզ կանգնեցրին երկու շարքով և բաժանեցին երկու խմբի։Երկու խմբերի բաժանվելուց հետո մենք սկսեցինք հրաձգության վարժանքը՝ կրակելով թիրախին։ Գիշերը մեր ռազմամարզականի դասատուն՝ ընկեր Վահրամը, ընտրեց երկու-երկու հոգի, որոնց կանգնեցրեց տարբեր կետերում՝ պահակային հերթապահություն կատարելու համար՝մեզ տվել էին հեռահարկապեր […]

Կարգեր
Գրականություն 9-6

ԹԵՍՏ 4

Կարգեր
Գրականություն 9-6

Գարնան կախարդանքը

Լինում է, չի լինում, մի հեռավոր հովտում ապրում էր մի ծերուկ՝ պապիկ Թորոսը։ Նա ուներ մի փոքրիկ տնակ՝ շրջապատված չոր ու ցրտահար ծառերով։ Ձմեռը երկար էր ու խիստ, և պապիկ Թորոսը օրեր շարունակ նստում էր վառարանի մոտ՝ երազելով գարնան ջերմության մասին։ Մի գիշեր, երբ քամին ուժգին ոռնում էր, մի անծանոթ թակեց նրա դուռը։ Դա մի […]

Կարգեր
Գրականություն 9-6

Գործնական աշխատանք

«Երկիր Նաիրի» վեպը Եղիշե Չարենցի ամենանշանակալից արձակ ստեղծագործություններից է։ Այն գրվել է 1920-ական թվականներին և արտացոլում է Արևմտյան Հայաստանի և Կարսի ողբերգական ճակատագիրը, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Վեպի բովանդակություն Գործողությունները ծավալվում են Կարսում՝ 1910-ական թվականներին։ Չարենցը վեպում ստեղծում է Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի գունեղ ու բազմաշերտ պատկերը՝ ներկայացնելով տարբեր խավերի ներկայացուցիչներին՝ […]

Կարգեր
աշխարհագրություն

Աշխարհագրություն 9 տանը

Մետալուրգիան Մետալուրգիան նյութագիտության և ինժեներական գիտությունների ճյուղ է, որը զբաղվում է մետաղների և դրանց համաձուլվածքների ստացման, մշակման, կառուցվածքի, հատկությունների ու կիրառման ուսումնասիրությամբ։ Մետալուրգիայի ճյուղերը 1. Սև մետալուրգիա – ուսումնասիրում է երկաթի և դրա համաձուլվածքների (պողպատ, չուգուն) արտադրությունն ու մշակումն։ 2. Գունավոր մետալուրգիա – զբաղվում է գունավոր մետաղների (պղինձ, ալյումին, նիկել, տիտան, արծաթ, ոսկի և այլն) […]

Կարգեր
Պատմություն քննություններ

Պատմություն քննություններ

Դաս Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ. Դաս 2 Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք Դաս 3 Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ Դաս 4 Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին Դաս 5 Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Կարգեր
Պատմություն Պատմություն քննություններ

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ստեղծվել է 1080թ.,սակայն Լևոն Բ-ի կառավարման ժամանակ Կիլիկիան հռչակվել է թագավորություն: 1189թ հունվարի 6-ին Կիլիկիայի Տարսոն Քաղաքում Լևոն Բ. թագադրվում է հայոց թագավոր և Կիլիկիան դառնում է թագավորություն: Իր կառավարման ժամանակ նա կատարել է մի շարք բարեփոխումներ` Անտիոքի դքսությունը միացրեց Կիլիկիային: Լևոն Բի համար կարևոր էր Լամբրոն բերդի իշխան Հեթումյաններին ենթարկել իրեն, […]

Կարգեր
Պատմություն Պատմություն քննություններ

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Արաբական խալիֆայությունն թուլանում է: VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ սկսեցին Հայաստանում: Օրեցօր թուլացող խալիֆայությունը ստիպված զիջումների էր գնում: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ՝ ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները։ Սրանով զարգանում էր երկրի տնտեսությունը։ Գյուղատնտեսությունը և արհեստագործությունը զարգանում էին։ Տնտեսապես և ռազմականապես հայ նախարարներն անկախության էին ձգտում՝  նրանք էլ գլխավորեցին հայկական […]

Կարգեր
Պատմություն Պատմություն քննություններ

Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Քանի որ Աշոտ Բագրատունու շնորհիվ Հայաստանը անկախացավ, անհրաժեշտ էր ամրապնդել այդ անկախությունը, բայց արաբները համաձայն չէին հայերի անկախության հետ։ Նրանք հարձակվեցին հայերի վրա, սակայն հաջողության չհասան։ Գագիկ Արծրունու և Սյունիքի նախարարության միջև վեճ էր առաջացել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ 908 թ. Յուսուֆը թագ է ուղարկում դժգոհ Գագիկին և հռչակում հայոց թագավոր։ Նրանք միասին ներխուժում են […]

Կարգեր
Պատմություն Պատմություն քննություններ

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի առանձնանալու քայլերը։ Անկախության վերականգնման հարցում համաձայն էին հայկական բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն […]

Design a site like this with WordPress.com
Get started