Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։ Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․ — Գնամ մի համեղ բան գտնելու։ Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։ Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը […]
