Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)
Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։
Դերբայներ
Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝
Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
Ենթակայական — ող, ացող
Համակատար — ելիս, ալիս
Հարակատար — ած, ացած
Անկատար — ում
Վաղակատար — ել, ալ
Ապակատար — ելու, ալու
Ժխտական — ի, ա
Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։
Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։
Առաջադրանքներ
Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։
Կարդող, վազող, խաղացող, լաղացող
Կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս
Կարդացած, խաղացած, վազած, լողացած
Կարդում է, խաղում է, վազում է, լողում է
Կարդալ, խաղալ, վազել, լողալ
Կարդալու է, խաղալու է, վազելու է, լողալու է
Կարդա, խաղա, վազի, լողաա
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձել արձրևը, մառախուղով պատվել էին լեռնագագաթները, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ, դժվարին կացության մեջ ընկել էր մարդը, գիշերները մեր այգին այցելեց չորքոտանին, անտառից սկիզբ առնող վտակ:
5. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելած չորքոտանի, անտառից սկիզբ առած վտակ, դժվարին կացության մեջ գտնված մարդ, ցանքերի համար վտանգավոր դարձած անձրև,մառախուղով պատված լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրած ճանապարհորդ:
6. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց նորից, որ նորից նրան տեսնի: Խնդրեց, որ նամակը հասցնի։ Վզեց, որ մի քանի վարկյան շահի: Սպասեց, որ հոսանքները բերեն: Հանդիպեց մի քանի քայլ հեռանալով: Հոսանքի ուղղությամբ ցած վազեց, որ տեսնի: Խոսեցին ջրի պակասելու մասին։
7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ-հյուր ընդունել չցանկացող, զրուցընկեր-զրուցակից, դյուրընկալ-հեշտ ընկալող, գահընկեց-Գահից ընկած՝ տապալված, անընդհատ-անդադար, համընթաց-Միասին ընթացող՝ շարժվող, զուգընթաց:
բ) Միջօրե-Կեսօր, հանապազօրյա-Ամեն օրվա, ոսկեզօծ-ոսկով օծված, ապօրինի-օրենքի սահմանից դուրս,առօրյա-ամենօրյա, առօրեական-ամեն օր տեղի ունեցող, բացօթյա-բաց երկնքի տակ, բարօրություն-Բարօր լինելը, զօրուգիշեր-գիշեր-ցերեկ:
գ) Մանրէ-Միայն մանրադիտակով տեսանելի կենդանական և բուսական ամենամանր օրգանիզմների ընդհանուր անվանումը, միկրոբ:, վայրէջք-Դեպի վայր իջնելը, հնէաբան-ՀնԷաբանության մասնագետ, որևէ-Հնարավոր կամ միատեսակ առարկաներից՝ երևույթներից՝ անձերից և այլն մեկն ու մեկը՝ առանց խտրության կամ ընտրության, երբևէ-Երբ էլ լինի, վաղ թե ուշ: