Կարգեր
Պատմություն

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Թադեոս առաքյալի նպատակն էր քրիստոնեության տառածումն Եդեսիայում,այդ իսկ պատճառով նա չնդունեց արքայի թանկարժեք նվերներն։

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Նրա ձեռքում Սուրբ Գեղարդն է։

Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։

Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ 

Առաջադրանք —

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  նա ամւսնացած էր,բայց ցանկացավ երկրորդ կին ունենալ…։
 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել աստծուն……։

Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել
Դիոկղետիանոս կայսրին—։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

ԻՄ կարծիքով նկարում պատկերված

անձը Տրդատ 3-րդի քույրն է Խոսրովիդուխտը։

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —առաքյալքրիստոսի կողմից առաքված մարդիք, սրբապատկեր-եկեղեցու կողմից հաստատաված սրբերի պատկեր, ավանդություն- կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին, ձեռնադրություն- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, ուխտել-նատակ դնռել,երդվել, միանձնուհի- Միայեուհի, միայնակեցուհի, կույս,Միաբանուհի, աբեղուհի, կրոնավորուհի,, Տիեզերական ժողով-Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար:, Նիկեական հավատո հանգանակ-Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփում, որն ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ։

Հեղինակ՝ Gegham Tigranyan

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 8-6 դասարան

Թողնել մեկնաբանություն