Կարգեր
Մայրենի

Գործնական քերականություն 13/09/2021

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

երևի-4 տառ, 6 հնչյուն: երանգ-5 տառ, 6 հնչյուն: եղբայր-6 տառ, 7 հնչյուն: Հնդկահավ – 8 տառ, 9 հնչյուն։

2․ Նախադասությունները լրացրո´ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու։

Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասեր, սիրալիր։ ե-ն դարձել է ի։

Սպառազեն,զինավառ։ե-ն դարձել է ի։

Անիղձ,ըղձալի։ ի-ն դարձել է ը։

Լայնասիրտ,սրտագին: ի-ն սղմվել է։

Մեծատուն, տնական։ ու-ն սղմվել է։

Բազմագույն,գունագեղ։ յ-ն սղմվել է։

Հետախույզ, հետախուզել։ յ-ն սղմվել է։

4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

ոսկեգույն(ի+ա=ե), փոշեկուլ(ի+ա=ե), տարեվերջ(ի+ա=ե), այգեպան(ի+ա=ե), բարեկամ(ի+ա=ե)։

5․ Պարզի՛րթե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերըև ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ(ավելորդ)աներևակայելի:

Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու(ավելորդ)ինչևէ:

6․ Որտեղ պետք էկետի փոխարեն յգրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:պաղ

Ալեկոծված…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ… (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … արագ(շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ… (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց… (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

8Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

անկայուն-երերուն-անհաստատ-խախուտ, դողդոջուն:

անբախտ-տարաբախտ-դժբախտ-թշվառ-չարաբախտ-ապերջանիկ

պինդ-ամուր-տոկուն-դիմացկուն

փնթփնթան-դժգոհ-դժկամ

հին-հնամենի-հնօրյա-վաղեմի- հինավուրց

9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-սփրթնել,պայման կապել-պայմանավորվել,քիթը կախել-նեղվել,բերանը բաց մնալ-զարմանալ,իրեն պատեպատ տալ-բարկանալ։

Հեղինակ՝ Gegham Tigranyan

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 7-6 դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s